Posts

Showing posts from February, 2021
Գործարանների քաղաք Մաս առաջին. Կարտոֆիլի դաշտեր Օր իններորդ. Հողագույն դինոզավրեր Անկողինը չոր էր, վերմակն էլ թաց, բայց աչքերս փակեցի ու քնեցի:    Երազում ես ու դու մահացել էինք… Ես լճում խեղդվել էի երեխա փրկելիս, իսկ դու ինչոր մարդաշատ խնջույքի ժամանակ գնացիր զուգարան ու ետ չեկար։ Մեր բոլոր ընդհանուր ծանոթները համոզված էին, որ շնչահեղձ ես եղել, բայց ես սրտի կատված էի կասկածում։ Հա՜ դու առաջինը մահացար, հետո ես ցավը մեղմելու հույսով դարձա լողի մարզիչ ու լճում խեղդվեցի:   Քանի որ քո մահվան հանգամանքները մշուշով պատված էին ես վճռեցի երազը կրկնել ու հետդ գալ զուգարան՝ քեզ հսկելու և փրկելու:   Եվ նորից սկսվեց նույն խնջույքը: Բոլորը 18-րդ դարի հագուստներով էին, բայց տանգո էին պարում։ Մենք միասին գնացինք զուգարան։ Դու ներս մտար ու դուռը բաց թողեցիր՝ իմ խնդրանքով: Սկզբում ամեն ինչ լավ էր։ Ինձ թվաց էլ չես մեռնի։ Մեկ էլ հանկարծ հավասարակշռությունդ կորցրեցիր, շնչառությունդ վատացավ ու սրտի կատված ստացար… Հետո ես ստիպված նորից դարձա լողի մարզիչ ու լճում խեղդվեցի:   Արդեն չե...