Posts

Գործարանների քաղաք Մաս առաջին. Կարտոֆիլի դաշտեր Օր իններորդ. Հողագույն դինոզավրեր Անկողինը չոր էր, վերմակն էլ թաց, բայց աչքերս փակեցի ու քնեցի:    Երազում ես ու դու մահացել էինք… Ես լճում խեղդվել էի երեխա փրկելիս, իսկ դու ինչոր մարդաշատ խնջույքի ժամանակ գնացիր զուգարան ու ետ չեկար։ Մեր բոլոր ընդհանուր ծանոթները համոզված էին, որ շնչահեղձ ես եղել, բայց ես սրտի կատված էի կասկածում։ Հա՜ դու առաջինը մահացար, հետո ես ցավը մեղմելու հույսով դարձա լողի մարզիչ ու լճում խեղդվեցի:   Քանի որ քո մահվան հանգամանքները մշուշով պատված էին ես վճռեցի երազը կրկնել ու հետդ գալ զուգարան՝ քեզ հսկելու և փրկելու:   Եվ նորից սկսվեց նույն խնջույքը: Բոլորը 18-րդ դարի հագուստներով էին, բայց տանգո էին պարում։ Մենք միասին գնացինք զուգարան։ Դու ներս մտար ու դուռը բաց թողեցիր՝ իմ խնդրանքով: Սկզբում ամեն ինչ լավ էր։ Ինձ թվաց էլ չես մեռնի։ Մեկ էլ հանկարծ հավասարակշռությունդ կորցրեցիր, շնչառությունդ վատացավ ու սրտի կատված ստացար… Հետո ես ստիպված նորից դարձա լողի մարզիչ ու լճում խեղդվեցի:   Արդեն չեմ հիշում քանի անգամ կրկն

  ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔ Մաս առաջին․ Կարտոֆիլի դաշտեր Օր հինգերորդ. Սոխակների վանդակում                                          Գործող անձինք`   Կ (ԿԻՆ)                                                                 Տ (ՏՂԱՄԱՐԴ) Տ - Ինձ ամենից շատ այս դեղին բծերով վերնաշապիկն է սազում, չէ՞ Կ - Այո, բայց եփելուց հետո դրանք գույնը փոխում են... Տ - Միայն ոչ այս մեկը... Կ - Երևի դեռ հում է: Երեկ ընթրիքին էլ մի քանիսը հում մնացին... Տ - Մի հիշեցրու երեկվա ընթրիքը.. հիմար տեսք ունեյի... Կ - Ես եմ մեղավոր` չափն անցա ձիթապտղով ու լոլիկով զարդարելիս, բայց համեղ  էր... Տ - Նկատեցի՞ր, որ բոլորը նկատեցին, քթի տակ հռհռում էին ու փսփսում:        Ավելի լավ է երեսիս ասեին... Կ - Միգուցե բոլորն էին հում... որովհետև մի քանիսը հում էին... Տ - Վե՛րջ, որոշել եմ. բաժանվում եմ քեզանից, որ նորից ամուսնանամ...դու...դու ինձ           բացարձակ չես հասկանում, երբեք չես լսում... ի՞նչ կասես: